Tert.am. 29-6-2010- «Սովորաբար անգլերեն տարբերակն է պաշտոնական լինում»,– Tert.am–ին ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահների՝ Կանադայում արած հայտարարության ո՞ր տարբերակը պետք է ընդունել որպես պաշտոնական։ Հիշեցնենք, որ հայտարարության տեքստի անգլերեն և ռուսերեն պաշտոնական տարբերակներում բովանդակային տարբերություններ կան։
Կիրակոսյանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր գործողություններով այսօր ցույց չի տալիս, թե ողջունում է Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան։ «Եվ սա ավելի կարևոր է, քան տարբերությունները տեքստում»,– ասաց փորձագետը։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ Հայաստանը պետք է ունենա Հիլարի Քլինթոնի այցից, Կիրակոսյանը պատասխանեց. «Ոչինչ։ Ադրբեջանն էր, որ Քլինթոնին և ամերիկացիներին ուղարկեց հետևյալ մեսիջը՝ «Բարի գալուստ պատերազմ»»։
Tuesday, June 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment