News.am. 29-6-2010- Ազատամարտիկները կառավարությունից պահանջում են արտոնություններ տրամադրել իրենց: Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի պահեստային սպա Հակոբ Հակոբյանը, հեռակա դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Ազգային ժողովում շատ է հնչում «քաղաքակրթություն» բառը: Ինձ շատ հետաքրքում է, որտեղի՞ց է սկսում ԱԺ պատգամավորների քաղաքակրթությունը: Ես գիտեմ, որ հնադարից սկսած ազգերն իրենց քաղաքակրթությունը ստեղծել եւ պահպանել են զուտ ռազմական ոգու վրա: Անցել է 20 տարի, մի՞թե մեր պատգամավորներն այսօր չեն կարողանում մի օրենք մշակել, որը գործեր ի նպաստ ազատամարտիկների: Գոնե կումունալ-սոցիալական ծախսերը կարելի էր 50 տոկոս զեղչել: Մի՞թե դա բարոյականություն չէ, շահագրգռում չէ եւ հայրենասիրություն չէր լինի»:
Նա նաեւ ընդգծեց, որ ինքը Պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունից մի փաստաթուղթ ունի, որտեղ գրված է, որ ինքն օգտվում է պատերազմի վետերանի բոլոր արտոնություններից: «Կարո՞ղ է ինձ ինչ-որ մեկը բացատրել, ո՞ր արտոնությունից եմ ես օգտվում: Ի՞նչ է, մենք մեղավո՞ր ենք, որ անդամալույծ չեն դարձել, որ չենք զոհվել»,-վրդովված ասաց Հակոբյանն ու հավելեց. «Եթե մենք երեկ պարտավոր էինք կանգնել թշնամու առաջ, ապա այսօր պատգամավորները պարտավոր են մտածել ազատամարտիկների մասին»:Tuesday, June 29, 2010
Օրենսդիր մարմինը արհամարհո՞ւմ է ազատամարտիկներին
News.am. 29-6-2010- Ազատամարտիկները կառավարությունից պահանջում են արտոնություններ տրամադրել իրենց: Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի պահեստային սպա Հակոբ Հակոբյանը, հեռակա դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Ազգային ժողովում շատ է հնչում «քաղաքակրթություն» բառը: Ինձ շատ հետաքրքում է, որտեղի՞ց է սկսում ԱԺ պատգամավորների քաղաքակրթությունը: Ես գիտեմ, որ հնադարից սկսած ազգերն իրենց քաղաքակրթությունը ստեղծել եւ պահպանել են զուտ ռազմական ոգու վրա: Անցել է 20 տարի, մի՞թե մեր պատգամավորներն այսօր չեն կարողանում մի օրենք մշակել, որը գործեր ի նպաստ ազատամարտիկների: Գոնե կումունալ-սոցիալական ծախսերը կարելի էր 50 տոկոս զեղչել: Մի՞թե դա բարոյականություն չէ, շահագրգռում չէ եւ հայրենասիրություն չէր լինի»:
Նա նաեւ ընդգծեց, որ ինքը Պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունից մի փաստաթուղթ ունի, որտեղ գրված է, որ ինքն օգտվում է պատերազմի վետերանի բոլոր արտոնություններից: «Կարո՞ղ է ինձ ինչ-որ մեկը բացատրել, ո՞ր արտոնությունից եմ ես օգտվում: Ի՞նչ է, մենք մեղավո՞ր ենք, որ անդամալույծ չեն դարձել, որ չենք զոհվել»,-վրդովված ասաց Հակոբյանն ու հավելեց. «Եթե մենք երեկ պարտավոր էինք կանգնել թշնամու առաջ, ապա այսօր պատգամավորները պարտավոր են մտածել ազատամարտիկների մասին»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment