Saturday, July 10, 2010

Ջենիֆեր Լոպեսը դարձի եկավ. թուրքերը գազազել են

Haynews.am.9-7-2010- Ամերիկացի հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, այնուամենայնիվ, որոշել է չմասնակցել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» կազմակերպվելիք համերգին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր HayNews.am-ը, Լոպեսը 80 հոգանոց պատվիրակությամբ պետք է մասնակցեր Կիպրոս կղզու` թուրքերի կողմից բռնազավթված հատվածում նոր հյուրանոցի բացմանը, սակայն մեծ աղմուկ էր առաջացրել հույների շրջանում: Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն վերջնականապես հրաժարվել է Կիպրոսի հյուսիս այցելելուց, այլ նաև բավական խիստ տոնով քննադատել թուրքական օկուպացումը: Այս մասին հայտնում է CNNTurk-ը: Հիշեցնենք, որ 1974 թվականին Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Կիպրոս («Աթիլլա» գործողություն) և օկուպացրեցին նրա հյուսիսային շրջանը (կղզու 37 տոկոսը): Օկուպացված շրջաններում ստեղծվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը պաշտոնապես ճանաչված չէ: Թուրքիան իր ներխուժումը պատճառաբանեց այն բանով իբր «պաշտպանում է կղզում բնակվող թուրքերին այդ ժամանակ Հունաստանում իշխանության գլուխ եկած «սև գեներալներից»:

No comments: