Wednesday, July 28, 2010

Բաքուն վստահ է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվելու. Ադրբեջանցի

Tert.am. 28-7-2010- « Քանի դեռ հայերը չեն ազատել զբաղեցված տարածքները, ոչ մի սահման էլ չի բացվելու: Այս մասին, Haberturk-ի փոխանցմամբ, Իգդիրում «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Այհան Սուլեյմանովը: Նա հիշեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սահմանի բացման հետ կապված հայտարարությունները: «Թեմայի առնչությամբ թուրքական իշխանությունները մի խոստում են տվել: Մենք հավատում ենք, որ այդ խոստումը կիրականացվի: Քանի դեռ հայերը դուրս չեն եկել զբաղեցված տարածքներից, ոչ մի սահման էլ չի բացվելու: Պարոն Թայիփ Էրդողանը խոստացել է: Մենք չենք հավատում, որ սահմանադուռը բացվելու է»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը:

No comments: