Thursday, July 29, 2010

Թուրքիայի դեսպանատան վրա հարձակում գործած հայորդիների մեծարումը հայրենիքում օրվա հրամայական է. «Սարդարապատ»

Tert.am. 28-7-2010- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը այսօր հաղորդագրություն է տարածել Լիսաբոնում հինգ հայերի կողմից թուրքական դեսպանատան գրավման և նահատակության 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ նրանց մեծարումը հայրենիքում օրվա հրամայական է, և նրանց աճյունները իրավացիորեն պետք է ամփոփվեն Հայաստանում։ «Նախօրեին լրացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հինգ հայորդիների կողմից թուրքական դեսպանատան գրավման և նահատակության 27-րդ տարեդարձը: 1983թ. հուլիսի 27-ին Լիբանանում ծնված հինգ քաջորդիներ` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրդլյանը հարձակվում են Լիսաբոնում թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավելու գործողության սկզբում խփվում է Սիմոն Յահնիյանը, մյուսները մուտք են գործում դեսպանատան հարևանությամբ գտնվող դեսպանի բնակարանը: Կանխելով ոստիկանական ուժերի գործողությունները և հրաժարվելով անձնատուր լինել, հայորդիները պայթեցնում են իրենց։ Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնցում է աշխարհը։ Այն չտեսնված արարք էր ազգային ազատագրական շարժումների պատմության մեջ, ապագայում դառնալով խորհրդանիշ և փարոս հայ երիտասարդներից շատերի համար: Լիսաբոնի հինգ երիտասարդների հերոսապատումը նվիրումի անկրկնելի օրինակ է: Դժբախտաբար Երրորդ Հանրապետությունում առ այսօր ըստ արժանվույն չեն գնահատվել օտար ափերում Արևմտյան Հայաստանի ազատագրության համար մարտնչած և նահատակված հայորդիները։ Նրանց մեծարումը հայրենիքում օրվա հրամայական է, և հինգ հայորդիների խնկարկելի աճյունները իրավացիորեն պետք է ամփոփվեն Հայաստանում»,- ասվում է հաղորդագրությունում։

No comments: