Wednesday, July 28, 2010

Իրանցի գիտնականները արհեստական արյուն են ստացել

Tert.am. 27-7-2010- Իրանցի գիտնականները լաբորատոր պայմաններում տեստավորել են արհեստական արյուն։ Լաբորատորիայում կենդանիների վրա տարբեր փորձեր են անցկացվել և ստացվել են դրական արդյունքներ։ Այս մասին, MEHR գործակալության փոխանցմամբ, ասել է արհեստական արյան արտադրության հետազոտական ծրագրի ղեկավար Հուսեյն Խանիֆին։ Ըստ նրա՝ այդ արյունը կարելի է սառեցնել և այն համատեղելի է արյան բոլոր խմբերի հետ։ «Նանոմասնիկների կիրառմամբ մենք ստացել ենք արհեստական հեմոգլոբին»,- ասել է Խանիֆին։ Նա նշել է, որ այդ հեմոգլոբինը օրգանիզմում թթվածին փոխադրողի դեր պետք է կատարի։ Իրանում տարեկան օգտագործվում է արյան յոթ միլիոն միավոր։

No comments: