Tert.am. 27-7-2010- Թուրքական դատարանը 7 հազար թուրքական լիրա (մոտ 4670 ԱՄՆ դոլար) տուգանքի է դատապարտել գործունեությունը կասեցված «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի դեմ հարձակում իրականացրած Իսմայիլ Չելիքին:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Սամսունի դատարանը 11 ամսվա 20 օրվա ազատազրկման է դատապարտել Չելիքին: Այդ որոշումը, սակայն, փոխարինվել է 7 հազար թուրքական լիրա տուգանքով:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Սամսունի դատարանի առջև Ահմեթ Թյուրքի վրա էր հարձակվել Իսմայիլ Չելիքը և բռունցքով հարվածելով՝ կոտրել քուրդ առաջնորդի քիթը:
Նշենք նաև, որ Ահմեթ Թյուրքի կուսակցությունը Սահմանադրական դատարանի որոշմամբ փակվել էր անցած տարի, իսկ կուսակցապետին դատարանն արգելել է զբաղվել քաղաքականությամբ։
Wednesday, July 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment