Monday, July 5, 2010

Արմեն Արզումանյանը հերքում է. Սարգսյան-Գյուլ հանդիպում Աստանայում նախատեսված չէ

Tert.am. 5-7-2010- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ղազախստանի մայրաքաղաքում է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` Աստանայի հիմնադրման տոնակատարություններին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Թուրքական Haverx կայքէջի տեղեկացմամբ, սպասվում է, որ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը կհյուրընկալվեն նույն` Rixos հյուրանոցում, և չի բացառվում՝ հանդիպում տեղի ունենա երկու երկրների առաջնորդների միջև: «Նման հանդիպում նախատեսված չէ»,- Tert.am-ին փոխանցեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը։

No comments: