
Tert.am. 15-72010- Պաշտոնական այցով Սլովենիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է թուրք լրագրողների հետ:
Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել է Թուրքիայի` ԵՄ անդամակցության, ինչպես նաև Սլովենիայի կողմից այդ հարցում Անկարային ցուցաբերվող աջակցության մասին:
Բացի այդ Գյուլն անդրադարձել է Սլովենիայի և Խորվաթիայի միջև առկա խնդիրների կարգավորմանը` հայտարարելով, որ դրանց դիվանագիտական ճանապարհով կարգավորումը կարող է փայլուն օրինակ ծառայել բոլոր այն երկրների համար, ովքեր տարածքների և սահմանների հետ կապված խնդիրներ ունեն:
Թուրք լրագրողներից մեկի հարցին, թե կարելի՞ է նույնը ասել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում, Թուրքիայի նախագահն ասել է. «Իսկ ինչո՞ւ ոչ»:
No comments:
Post a Comment