Monday, July 5, 2010

Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները Երևան են ժամանել ԼՂՀ-ից: ՀՀ նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը:

No comments: