Monday, July 5, 2010

Վարդան Պետրոսյանը դեմ է օտարալեզու դպրոցներին

7Or.am. 5-7-2010- Դերասան Վարդան Պետրոսյանը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի քննարկումներին, որով նախատեսվում է օտարալեզու դպրոցներ բացել, մասամբ է հետևել, սակայն, իր խոսքերով, այն համոզմունքին է, որ փոքր երեխան պետք է մեծանա ազգային կրթությամբ։ -Օտար լեզվով դաստիարակված երեխան մի տեսակ հոգեկան վնասվածքներով է մեծանում։ Սա շատ հստակ է։ Նա ավելի դիմացկուն ու դիմակայուն չէ կյանքի փորձությունների նկատմամբ։ Այդուհանդերձ, Վարդան Պետրոսյանը դեմ չէ՝ օտար լեզու պետք է իմանալ, սակայն, ըստ նրա, այդ ամենը կարելի է անել շատ ավելի ուշ տարիքում։ -Դպրոցներում, ընդհանրապես, պետք է խստացնել օտար լեզուների ուսուցումը, բայց դա պետք է արվի բարձր դասարաններում,-ասել է Վ. Պետրոսյանը։

No comments: