Monday, July 5, 2010

Ուրուգվայի հավաքականն իր հաջողություններով պարտական է նաև մարզչի օգնականին, ով ազգությամբ հայ է

Haynews.am , 5-7-2010- Հետաքրքիր տեղեկատվություն է տարածվել Ուրուգվայի մամուլում: Այդ երկրի ֆուտբոլի հավաքականը, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կհանդիպի Հոլանդիայի հավաքականի հետ, իր շշմեցուցիչ հաջողություններով պարտական է նաև գլխավոր մարզչի օգնականին` ազգությամբ հայ Գրիգոր Աթթարյանին: 27-ամյա հայազգի Աթթարյանը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է և իր ընկերների հետ միասին ստեղծել է մի համակարգչային ծրագիր, որի շնորհիվ հավաքականի ղեկավարությունը կարողանում է գնահատել նախորդ խաղերը, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: Այդ ծրագրի օգնությամբ մարզիչը խաղի ժամանակ անհրաժեշտ ճիշտ որոշումներ է ընդունում: Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Վաշինգթոն Տաբարեզը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն հայտարարել է ծրագրի օգտակարության մասին:

No comments: