
Tert.am. 9-7-2010- Արենի 1 քարայրում հայտնաբերված աշխարհի ամենահին ոտնամանն արդեն ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։
Ոտնամանը ներկայացված է թանգարանի հին քարեդարի սրահում։ 36–37 համարի նուրբ ոտնամանը գտնվում է ապակե տուփի մեջ։ Արդեն չորացած կաշվե կոշիկը լցոնված է չոր խոտով։
Ինչպես Tert.am–ի հետ զրույցում ասաց թանգարանի աշխատակիցը, ոտնամանը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն թանգարան այցելող հայերի, այլև բազմաթիվ զբոսաշրջիկների շրջանում։
Նա նաև նշեց, որ այցելուները առանձնահատուկ քնքշանքով են մոտենում ոտնամանին։
Խոսելով պահպանման համար անհրաժեշտ պայմանների մասին, թանգարանի աշխատակիցն ասաց, որ թանգարանն ունի կաշվե իրերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան արշավախմբի ղեկավար, հնագետ Գրիգոր Արեշյանը բարձրացրել էր ոտնամանի կոնսերվացման անհրաժեշտության հարցը։
Կոնսերվացման հարցը քննարկվում է ՀՀ մշակույթի նախարարությունում։ Սակայն մինչև օրս դեռ որևէ կոնկրետ որոշում չի ընդունվել:
No comments:
Post a Comment