Tert.am. 9-7-2010- Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև սենատորներ Օդետ Տերադը և Ֆիլիպ Դալիեն:
Ողջունելով հյուրերին` Սերժ Սարգսյանն ասել է, որ ջերմ տպավորություններով է հիշում այս տարվա մարտին Ֆրանսիայի Սենատում կայացած իր հանդիպումը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես գնահատում է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը, որի շնորհիվ Ֆրանսիայում օբյեկտիվ տեղեկատվություն է տարածվում Հայաստանի մասին:
Սերժ Լագոշն ասել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է նոր թափով առաջ մղել` կասեցնելով միջազգային անտարբերությունը, որի պատճառով տեղի ունեցավ նաև 20-րդ դարի հաջորդ` Ռուանդայի ցեղասպանությունը:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումներն ու մտահոգությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Saturday, July 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment