
Panorama.am. 13-7-2010- Իրանում Ադրբեջանի Հանրապետության նախկին դեսպանն իր սադրիչ գործողություններով իրանցի թյուրքախոս ազերիներին հրահրում է անհնազանդություն հայտնել և պայքարի ելնել ընդդեմ Իրանի իշխող վարչակարգի:
Այս մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության` պանթյուրքակական ծայրահեղական խմբավորումները ևս Իրանի հյուսիսային նահանգներում անկայունություն ստեղծելու նպատակով իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում տարածում են ազգայնամոլական բովանդակությամբ տեսահոլովակներ:
«Պանթյուրքական գործիչները մշակել են ընթացիկ տարվա համար նախատեսված հակաիրանական նպատակային նախագիծ, համաձայն որի նախատեսվում է`
1. Իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում ուժեղացնել ազգայնական զգացմունքները
2. Կապեր հաստատել իրանցի թյուրքախոս մյուս էթնիկական խմբերի հետ
3. Երիտասարդներին ծանոթացնել թյուրքական մշակույթին` վերջիններիս մոտ բարձրացնելով թյուրքական ինքնագիտակցությունը
4. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում աջակցել Ադրբեջանի Հանրապետությանը` օգտագործելով պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներին»,- նշված է կայքում:
No comments:
Post a Comment