Tuesday, July 6, 2010

Թուրքիայի նախկին վարչապետին բանտարկություն է սպասվում

Թուրքիայի նախկին վարչապետ և Սահմանադրական դատարանի կողմից արգելանքի տակ դրված կուսակցության նախագահ Նաջմենտդին Էրբականին 3 տարվա ազատազկում է սպասվում։ «Internet Haber» թերթի փոխանցմամբ՝ նա մեղադրվում է իր պաշտոնավարման ժամանակաշրջանում պետական գանձարանից 1 տրլն լիրի անհետացման համար։ Սակայն եթե Թուրքիայի ամենատարեց քաղաքական գործիչն 9 մլն լիր վճարի, նա կարող է խուսափել պատժից։ Էրբականի փաստաբանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

No comments: