Tuesday, July 6, 2010

British Petroleum–ի տնօրենը ժամանել է Բաքու

Tert.am. 6-7-2010- BP ընկերության տնօրեն Թոնի Հեյվորդը մեկօրյա աշխատանքային այցով այսօր ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Trend-ը։ Այցի շրջանակում նա հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության, Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, բանակցությունների շրջանակում նախատեսվում է քննարկում ընթացիկ նախագծերի իրականացման շուրջ։ BP-ն մասնակցում է Ադրբեջանում խոշորագույն էներգետիկ նախագծերի իրականացմանը։ Ընկերությունը նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթատարների օպերատոր է։

No comments: