Tuesday, July 6, 2010

Սփյուռքահայ. Հայ ժողովուրդն օտար ամենի նկատմամբ հակում ունի

Panorama.am. 6-7-2010- Սիրիահայ գրող Թորոս Թորանյանն, այսօրվա ասուլիսում խոսելով օտարալեզու դպրոցների մասին, նկատեց, որ Հայաստան ժամանելով նկատել են օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ ստեղծված իրարանցումը, սակայն ավելացրեց, որ իշխանությունների դիրքրոոշմանը դեռևս չեն ծանոթացել: «Մենք, սակայն, իրավունք ունենք այդ հարցի շուրջ մեր դիրքրոշումն ու կարծիքն արտայատել այսօր: Մենք էն գլխից լսել ենք Խաչատուր Աբովյանի ձայնը, որ ասել է. «Ով իր լեզուն կկորցնի, ազգն էլ կկորցնի ամբողջությամբ»: Անհատն էլ, երբ իր լեզուն կկորցնի, ազգից դուրս ելնելու սկիզբը կդնի»,-ասաց նա: Գրողը նկատեց, որ միայն ազգասիրութմաբ, երբ լեզուն այլևս մոռանում ես, հնարավոր չէ սերունդներ դաստիարակել ու հայ մնալ օտարության մեջ: Ասուլիսին ներկա Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը նկատեց, որ սփյուռքի մեջ մի մեծ խնդիր կա. «արևմտահայերնն ամեն վայրկյան վախճանվելուն մոտ է»: Ըստ նրա, մայրենին հայ մարդու ինքնությունն է, անձնագիրն է: Իսկ սփյուռքում սերունդները գնալով մոռանում են այն` նախապատվություն տալով օտարալեզու վարժարաններին, դպրոցներին: «Պետք է կարողանանք պահպանել մերը, քանի որ գիտենք, որ դժբախտաբար, մեր ժողովուրդը օտար ամենի նկատմամբ հակում ունի»,-եզրափակեց նա:

No comments: