Օգոստոսի 15-ին` կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տիրամայրը Հայ եկեղեցու սրբերի մեջ ամենասիրվածն է: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:
Այս տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված: Այսինքն՝ տոնի օրը, Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել: Օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը: Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը` որպես լիառատության ապահովման նշան:
Քրիստոնեություն ընդունելուց հետո սովորույթ էր դարձել առաջին խաղողի ողկույզները քահանային օրհնել տալ, ինչը նախկինում տաճարներին կամ ուխտավայրերին նվիրաբերելու սովորույթի շարունակությունն էր: Օրինակ, քահանան մկրատով կտրում էր մի ողկույզ, բարձրացնում արևի դիմաց և մաղթում. 'Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով: Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ դալար պետք է լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ': Բացի խաղողն օրհնելուց, շատ վայրերում մարդիկ օրերով պատրաստվում էին Ս. Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներում օգոստոսյան ուխտագնացության, մատաղ անում և խնջույքներ կազմակերպում, որտեղ իր պատվավոր տեղն ուներ խաղողը:
Օգոստոսի 15-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտս Պատարագի` կկատարվի Խաղողօրհնեքի կարգ: Խաղողի օրհնված ոստերը կբաժանվեն ներկա մարդկանց:
Օգոստոսի 16-ը ննջեցյալների հիշատակության օրն է: Եկեղեցիներում կմատուցվի Հոգեհանգստյան Պատարագ:Thursday, August 12, 2010
15 ՕԳՈՍՏՈՍ - ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ: ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
Օգոստոսի 15-ին` կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տիրամայրը Հայ եկեղեցու սրբերի մեջ ամենասիրվածն է: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:
Այս տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված: Այսինքն՝ տոնի օրը, Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել: Օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը: Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը` որպես լիառատության ապահովման նշան:
Քրիստոնեություն ընդունելուց հետո սովորույթ էր դարձել առաջին խաղողի ողկույզները քահանային օրհնել տալ, ինչը նախկինում տաճարներին կամ ուխտավայրերին նվիրաբերելու սովորույթի շարունակությունն էր: Օրինակ, քահանան մկրատով կտրում էր մի ողկույզ, բարձրացնում արևի դիմաց և մաղթում. 'Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով: Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ դալար պետք է լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ': Բացի խաղողն օրհնելուց, շատ վայրերում մարդիկ օրերով պատրաստվում էին Ս. Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներում օգոստոսյան ուխտագնացության, մատաղ անում և խնջույքներ կազմակերպում, որտեղ իր պատվավոր տեղն ուներ խաղողը:
Օգոստոսի 15-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտս Պատարագի` կկատարվի Խաղողօրհնեքի կարգ: Խաղողի օրհնված ոստերը կբաժանվեն ներկա մարդկանց:
Օգոստոսի 16-ը ննջեցյալների հիշատակության օրն է: Եկեղեցիներում կմատուցվի Հոգեհանգստյան Պատարագ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment