Thursday, August 12, 2010

Էրդողանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին

News.am. 12-8-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայրական Ռիզե քաղաքում, պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, թե ինքը որոշել է 2011-ին վերջին անգամ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանը, «Անատոլիան է հարցնում» ծրագրի ընթացքում, անդրադարձել է իր առաջիկա ծրագրերին՝ հայտարարելով, թե որպես պատգամավորի թեկնածու 2011-ին վերջին անգամ է մասնակցելու ընտրություններին։ «Անհրաժեշտ է ետեւից եկողների ճանապարհը բացել։ Կարելի նրանց, քո կուտակած փորձից ելնելով, աջակցել խորհուրդներով։ Քաղաքականությամբ կարելի է զբաղվել նաեւ հիմնադրամներում, միություններում կամ վերլուծական կազմակերպություններում»-նշել է Թուրքիայի վարչապետը։

No comments: