Tuesday, August 31, 2010

Ռուսաստանում ադրբեջանցի զինվորականներին «С-300» համակարգն օգտագործելու ձև՞ն են սովորեցնում

«7or.am», 31.08.10թ: Ինչպես հաղորդում է «1news.az»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության շրջանականերում 2010-2014թթ. ադրբեջանցի զինվորականները վերապատրաստում կանցնեն Յարոսլավլի ավիատիեզերական պաշտպանության ռազմական ակադեմիայում, Սանկտ-Պետերբուրգի Միխայիլովի անվան հրետանային ռազմական ակադեմիայում և Օմսկի տանկային ինժեներների ինստիտուտում։
Ընդգծենք, որ Ավիատիեզերական պաշտպանության ռազմական ակադեմիայում պատրաստում են հակահրթիռային համակարգերի որակյալ մասնագետներ, այդ թվում՝ С-300 հակահրթիռային համակարգերի համար, որը, ըստ ո՛չ հաստատված, ո՛չ էլ հերքված տեղեկություների, Ռուսաստանը պետք է վաճառի Ադրբեջանին։

No comments: