
«Գազամուղի վաճառքն Ադրբեջանին մեզ համար ունի նաև դրական կողմ. վերջապես ՀՀ իշխանությունները կմտածեն այլընտրանքային ուղիների մասին»,- նշեց փորձագետը։
Հայ-վրացական գազատարի վաճառքի դեպքում, Սարգսյանի խոսքով, հայկական կողմը ևս մեկ քայլ պետք է ձեռնարկի՝ ի պատասխան Ադրբեջանի սանձարձակության։ Վահե Սարգսյանը համոզված է, որ հիշյալ վաճառքի իրականացման դեպքում հայկական կողմը պետք է բարձրացնի ԼՂԻՄ-ի Շահումյանի և Գետաշենի շրջանների ազատագրման հարցը, որտեղով անցնում են խոշոր գազանավթային նախագծերը։ Ըստ փորձագետի՝ այդպիսով կխառնվեն գերտերությունների ծրագրերը, քանի որ խոշորագույն նախագծերն անցնում են հյուսիսային Արցախով։
No comments:
Post a Comment