Tuesday, August 31, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

«Lragir.am», 31.08.10թ: Ադրբեջանական APA գրծակալությունը տեղեկացնում է, թե Ադրբեջանը մտադիր է առաջիկայում Ռուսաստանից գնել Ka-32 տեսակի չորս մարտական ուղղաթիռ։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը այս տարվա մայիսին արդեն գնել է Ka-32 տեսակի երկու ուղղաթիռ։ Այդ ուղղաթիռները նախատեսված են եւ բեռներ փոխադրելու, եւ մարտական գործողություններ վարելու համար։ Այն կարող է փոխադրել մինչեւ չորս տոննա բեռ եւ չորս ժամ անընդմեջ թռչել առանց վերալիցքավորման։

No comments: