
«Հետք.am», 31.08.10թ: Վրացական ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, ով Վրաստանի տարածք է մտել Ռուսաստանի սահմանից: Ինչպես վրացական լրատվամիջոցներին հայտնել են վրացական ոստիկանության սահմանապահ զորքերից,
Համլետ Ադամյանը ձերբակալվել է հատուկ գործողությունների արդյունքում Մցխեթա-Մթիանեթի շրջանում:
Ինչպես պարզել է հետաքննությունը, Ադամյանը 2008 թ-ի հոկտեմբերի 22-ին Վրաստան է մտել ռուսական սահմանից: Ռուսաստանը 2007-ին փակել էր Վրաստանի հետ իր սահմանը և սահմանակետ էր դրել Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններում: «Հաճախ Հայաստանի քաղաքացիները գնում են «օկուպացված տարածքներ» և հետո Վրաստանի այլ տարածքներ` ադմինիստրատիվ սահմանների չպահպանվող տարածքների միջոցով»,- գրում է «Գռուզիա օնլայնը»:
Ադամյանին սպառնում է 5 տարի ազատազրկում կամ մեծ չափով տուգանք:
No comments:
Post a Comment