Tert.am. 5-8-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում այլ հարցերի թվում քննարկելու է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին, ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
«Դա տարածաշրջանի ընդհանուր խնդիրն է, այդ թվում` և Թուրքիայինը: Բոլորը պետք է հասկանան և հաշտվեն այն մտքի հետ, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունը դիտում է որպես իր ազգային հարց»,- ասել է թուրք դիվանագետը` ընդգծելով, որ Գյուլի այցելության կոնկրետ օրն առայժմ հայտնի չէ:
Հուլուսի Քըլըչը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է, որ «եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել մի եղբոր հետ, ապա պետք է հաշտվի նաև մյուսի հետ: Թուրքիան առաջին հերթին ձգտում է ապահովել տարածաշրջանային խաղաղություն, այլ ոչ թե` երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնում»:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջան այցելած Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել էր, որ օգոստոսին Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնից Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, որ ինչպես կիպրական հիմնախնդիրը, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունը դասվում են Թուրքիայի ազգային հարցերի թվին:Thursday, August 5, 2010
Բաքվում Թուրքիայի դեսպան. Ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիայի ազգային հարցն է
Tert.am. 5-8-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում այլ հարցերի թվում քննարկելու է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին, ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
«Դա տարածաշրջանի ընդհանուր խնդիրն է, այդ թվում` և Թուրքիայինը: Բոլորը պետք է հասկանան և հաշտվեն այն մտքի հետ, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունը դիտում է որպես իր ազգային հարց»,- ասել է թուրք դիվանագետը` ընդգծելով, որ Գյուլի այցելության կոնկրետ օրն առայժմ հայտնի չէ:
Հուլուսի Քըլըչը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է, որ «եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել մի եղբոր հետ, ապա պետք է հաշտվի նաև մյուսի հետ: Թուրքիան առաջին հերթին ձգտում է ապահովել տարածաշրջանային խաղաղություն, այլ ոչ թե` երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնում»:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջան այցելած Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել էր, որ օգոստոսին Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնից Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, որ ինչպես կիպրական հիմնախնդիրը, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունը դասվում են Թուրքիայի ազգային հարցերի թվին:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment