Tuesday, August 31, 2010

Գերմանական հեռուստաալիքը ցուցադրել է նոր ֆիլմ՝ Ցեղասպանության և Հրանտ Դինքի մասին

«Tert.am», 31.08.10թ: Գերմանական EinsExtra հեռուստաալիքը հեռարձակել է Հայոց ցեղասպանության և «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի մասին պատմող փաստագրական նոր ֆիլմ:
Թուրքական Dogan («Դողան») գործակալության փոխանցմամբ` գերմանական հեռուստատեսության առաջին ալիքին` ARD-ին կից գործող EinsExtra-ի հեռարձակած 53 րոպե տևողությամբ ֆիլմում հայ ժողովուրդը ներկայացվում է որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի կրողը:
Ֆիլմում անդրադարձ կա 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանությանն ու 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանությանը: Ֆիլմում «Ակօս»-ի խմբագրապետը ներկայացվում է որպես հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման անվախ ջատագով և պաշտպան, նշվում է, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված բազմաթիվ հարցեր մինչև օրս մնում են անպատասխան:

No comments: