
«7or.am», 31.08.10թ: «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիայի հնարավոր ստեղծումն ու Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան
գազ ներկրող գազատարը Ադրբեջանին վաճառելու մասին տեղեկությունները ստիպում են, որ վերջապես Հայաստանը մտածի արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու այլընտրանքային ուղիների մասին։
-ՀՀ ղեկավարությունը պետք է մտածի այլընտրանքային ուղիների որոնման և մշակման ուղությամբ, ինչը վերջին 20 տարում մեր հիմնական բացն է եղել։ Մենք պետք է հասկանանք, որ եթե Ադրբեջանն այդ գազատարի սեփականատերը դառնա, մենք գտնվելու ենք պատերազմական իարվիճաի մեջ, և հայկական կողմը մի քանի ուղի ունի այս ամենից դուրս գալու համար,-նշել է նա։
Ըստ Վահե Սարգսյանի՝ առաջին ուղին այն է, որ աշխուժացնենք իրանական ուղղությունն ու շարունակենք իրանական գազատարի հետ կապաված առկա որոշակի առաջընթացները։
-Երկրորդն այն է, որ մենք պետք է անմիջականորեն ձեռնամուխ լինենք մեր Հյուսիսային Արցախի՝ առնվազն Գետաշենի և Շահումյանի շրջանների ազատագրման հետ կապված հարցրի բարձրացմանը,-հայտարարել է նա։
Վահե Սարգսյանը վստահեցրել է, որ այս դեպքում ողջ աշխարհը կսկսի ճնշել ադրբեջանական հավակնոտությունը, քանի որ ամբողջ աշխարհի խոշար ծրագրեը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղը և այլն, անցնում են Հայուսիսային Արցախով։
No comments:
Post a Comment