«Tert.am», 25.08.2010: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն արտահայտվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման շուրջ։
«Թուրքիան ցանկանում է տեսնել Կովկասը որպես մեկ ամբողջություն, և ամուր քաղաքական կամք ունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Այս առնչությամբ, մենք բոլոր արգելքների հաղթահարմանը կողմ ենք արտահայտվում, ինչը ենթադրում է նաև հայ–թուրքական սահմանի բացում», – այդ մասին այսօր Bugun հեռաուստաալիքով ելույթում ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Միևնույն ժամանակ, սակայն, Դավութօղլուն ընդգծել է, որ ֆիզիկական խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ է վերացնել բոլոր հոգեբանական, քաղաքական և աշխարհաքաղաքական արգելքները, որոնք առկա են տարածաշրջանում։
Այդպիսի լուրջ արգելք է, ըստ Դավութողլուի, ԼՂ հիմնախնդիրը։ Նա նաև ընդգծել է Բաքվի և Անկարայի «հիանալի հարաբերությունները»՝ ասելով, որ ադրբեջանա–թուրքական հարաբերությունները վերջին 20 տարվա ընթացքում գտնվում են ամենաբարձր մակարդակում։
Հիշեցնենք, որ վերջերս տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, որ ՆԱՏՕ–ի զորավարժությունների ընթացքում հայ–թուրքական սահմանը կարող է ժամանակավորապես բացվել։
Thursday, August 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment