Panorama.am. 10-8-2010- Ցանկացած նոր տեսակի զենքի ձեռք բերում կազդի տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Ադրբեջանի կողմից C-300 զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնումը:
Նախարարը նաև ասել է, որ Ադրբեջանի կողմից համալիրների գնման վերաբերյալ հստակ տվյալներ հայկական կողմը չունի: Միաժամանակ նա բացատրել է, որ այդ համալիրները նախատեսված են պաշտպանական ու ոչ թե հարձակողական գործողությունների համար:
Նշենք, որ այսօր պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի լրամշակման աշխատանքները կշարունակվեն:
Նախարարն ասել է, որ այդ ծրագրերի իրականացումը համապատասխանում է երկրի ֆինանսական պոտենցիալին, կիրականացվեն սահմանված ժամկետներում, ինչի շնորհիվ Հայաստանի զինված ուժերը որակեպս նոր մակարդակի կբարձրացվեն:
Tuesday, August 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment