News.am. 10-8-2010- Այն, որ Հայաստանը սկսել է շեշտադրումներ անել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման եւ ռազմական տեխնիկայի արդիականացման վրա, բխում է հանրապետության անվտանգության նորմերից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է փորձագետ Թեւան Պողոսյանը:
«Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իր գործընկերության շրջանակներում, տարածաշրջանում փոփոխվող իրականության պայմաններում, պետք է մշտապես վերանայի իր ռազմական ստրատեգիան, արդիականացնի ռազմական տեխնիկան եւ զարգացնի ռազմարդյունաբերական համալիրը, եւ այսօրվա նիստը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում»,- նկատել է փորձագետը: Նա ընգծել է, թե ռազմական պոտենցիալի արդիականացման շրջանակներում Հայաստանը պետք է համագործակցի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ, ինչն այսօր հաջողությամբ իրականացվում է:
Նշենք, որ Հայաստանի պաշտպանական միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հատուկ շեշտադրում է արվել Հայաստանի ռազմական տեխնիկայի արդիականացման եւ հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա:Tuesday, August 10, 2010
Փորձագետ. Հայաստանը պետք է մշտապես փոխի իր ռազմական ստրատեգիան
News.am. 10-8-2010- Այն, որ Հայաստանը սկսել է շեշտադրումներ անել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման եւ ռազմական տեխնիկայի արդիականացման վրա, բխում է հանրապետության անվտանգության նորմերից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է փորձագետ Թեւան Պողոսյանը:
«Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իր գործընկերության շրջանակներում, տարածաշրջանում փոփոխվող իրականության պայմաններում, պետք է մշտապես վերանայի իր ռազմական ստրատեգիան, արդիականացնի ռազմական տեխնիկան եւ զարգացնի ռազմարդյունաբերական համալիրը, եւ այսօրվա նիստը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում»,- նկատել է փորձագետը: Նա ընգծել է, թե ռազմական պոտենցիալի արդիականացման շրջանակներում Հայաստանը պետք է համագործակցի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ, ինչն այսօր հաջողությամբ իրականացվում է:
Նշենք, որ Հայաստանի պաշտպանական միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հատուկ շեշտադրում է արվել Հայաստանի ռազմական տեխնիկայի արդիականացման եւ հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment