News.am. 11-8-2010- Թուրքիայի արտգործնախարարությունը կրկին մեկնաբանել է ՆԱՏՕ-ի վարժանքների օրերին՝ սեպտեմբերի 11-17-ին, հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման տեղեկատվությունը՝ այս անգամ հնարավորինս խուսափելով հարցերին միանշանակ պատասխանելուց: Այդ մասին գրում է Today's Zaman-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիան իսկապես քննարկել է սահմանի ժամանակավոր բացման հարցը, այն դեպքում, եթե վարժանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման անհրաժեշտություն առաջանա:
«Այլ մեկնաբանություններն ու հայտարարությունները տվյալ հարցի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 16-ին Բաքու է այցելելու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայում քննարկում են Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ սահմանի բացման հարցը: Թուրքական դիվանագիտական շրջանակները, չնայած պաշտոնական հայտարարություններին, վստահ են, որ սահմանը բացվելու է: Հայտնի է, որ վարժանքներին կմասնակցեն Թուրքիայի երեք ներկայացուցիչներ:
Wednesday, August 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment