«Այսօր տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը` «Հայաստանը տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո» թեմայով` բանախոսությամբ փորձագետ Դավիթ Պետրոսյանի։ Բանախոսը, արժևորելով 1995-ի փետրվարի 4–ին Ռուսաստանի միջնորդությամբ և ՌԴ Նախագահի հատուկ հանձնակատար Վլադիմիր Կազիմիրովի անձնական նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ստորագրած «Լեռնային Ղարաբաղի տարածքում միջադեպերը կանխելու մասին» համաձայնագիրը, առաջարկել է ՀՀ իշխանություններին վերհիշել այն և կյանքի կոչել` նվազեցնելու համար հայ–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերը, որոնք վերջին շրջանում շատացել են և պատճառ հանդիսացել բազում զոհերի։
Քննարկման ժամանակ Դավիթ Պետրոսյանը կարևորել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենիթահրթիռային «Ս–300» կայանքի երկու դիվիզիոնի սպասվելիք վաճառքի փաստը` շեշտելով, որ այդ գործարքը տարածաշրջանում կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը, ինչն էլ Ադրբեջանին կարող է դրդել սկսելու պատերազմական գործողություններ, որի մասին վկայում է նաև այն տեղեկատվությունը, ըստ որի Ադրբեջանում օտարերկրյա դեսպանատներին հրահանգված է Ադրբեջանի արական սեռի 18–45 տարեկան տղամարդկանց չտրամադրել ելքի վիզաներ։
Ըստ բանախոսի` իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բարդ է և տագնապալի, ինչը կարող է պատերազմի վերսկսման պատճառ հանդիսանալ։ Այդ առթիվ կարևոր է դառնում Ադրբեջանի վրա ԱՄՆ ազդեցությունը և այն իրականացնող անձը, հանձինս դեսպանի, որի նշանակմանը առ այսօր խոչընդոտում են ԱՄՆ հայկական կազմակերպությունները։
Դավիթ Պետրոսյանը հիմնավորել է նաև, թե ինչու ՀՀ–ում ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի փոփոխությունը չի կարող շահեկան լինել հայկական կողմի համար, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնի ագրեսիա։
Նշենք, որ քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս հաստատել են այն իրողությունը, որ Հայաստանի նկատմամբ իրականացվող ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալու համար անհրաժեշտ է հայության միակամություն, երկրում սոցիալ–արդարական իրավիճակի ստեղծում, ինչն էլ կլինի անհրաժեշտ և կարևորագույն կռվան դիմագրավելու ցանկացած մարտահրավերի»։
Հաղորդագրությունը ստացվել է info@lragir.am-ից ։Wednesday, August 4, 2010
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի նիստում

Հաղորդագրությունը ստացվել է info@lragir.am-ից ։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment