«Lragir.am», 27.08.10: Օրեր առաջ հրապարակվեց մի սոցհարցման տվյալ, որն արձանագրել էր ԱՄՆ նախագահի աննախադեպ ցածր վարկանիշ Մեծ Դեպրեսիայի տարիներից ի վեր: Այդ սոցհարցման հեղինակության մասին է վկայում այն, որ դրա նախաձեռնողներից է եղել նաեւ Ռոյթերզ գործակալությունը: Ըստ այդ հարցման, օգոստոսին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարկանիշը իջել է նվազագույն աստիճանի, կազմելով ընդամենը 45 տոկոս: Այսինքն, ամերիկացիների այդքան տոկոսն է աջակցում նրան, համենայն դեպս օգոստոսի դրությամբ:
Օբամայի վարկանիշի նվազումը միանգամայն հասկանալի եւ բացատրելի երեւույթ է: Նա ԱՄՆ նախագահ դարձավ այդ երկրի համար բավական լուրջ իրավիճակում, երբ ներսից տնտեսական ճգնաժամն էր գալարվում, իսկ արտաքին ոլորտում էլ բարդություններ էին Իրաքում, Աֆղանստանում, անհասկանալի էր Իրանի խնդիրը: Այդ պայմաններում նախագահ ընտրված Օբամայից ակնկալիքները հասկանալիորեն մեծ էին, հույսերը շատ: Ու նաեւ հասկանալի էր, որ Օբամայի վարկանիշը անկում է ունենալու: Թե այն պատճառով, որ ԱՄՆ գրեթե բոլոր նախագահներն էլ ընտրությունից հետո ունենում են վարկանիշի անկում, եւ թե նաեւ այն պատճառով, որ Օբամայի նախագահությունն ուղեկցվում էր տնտեսական ճգնաժամի հասունացմամբ: Բնական էր, որ Օբաման միայնակ չէր հասցնելու դրա հետեւից:
Բայց խնդիրն իհարկե դա չէ, առավել եւս, որ ընտրողի ակնկալիքներն ու գնահատականները միշտ էլ սուբյեկտիվ են կողքից, եւ խիստ օբյեկտիվ են հենց ընտրողի տեսանկյունից: Խնդիրը տվյալ դեպքում ընտրողի հանդեպ վերաբերմունքն է: Ինչի մասին է խոսքը: Օբամայի վարկանիշի մասին հարցման հրապարակումից անցել է մեկ-երկու օր, եւ ահա հայտնի է դառնում, որ ԱՄՆ նախագահը օգոստոսի 31-ին ծրագրում է ուղերձ հղել ամերիկացիներին եւ որոշ խնդիրներ պարզաբանել նրանց համար:
Թերեւս կասկած չկա, որ ԱՄՆ նախագահի այդ որոշման շարժառիթներից մեկը հենց հրապարակված հարցումն է եւ մտահոգությունը սեփական վարկանիշի հանդեպ: Օբաման փորձում է ընտրողներին բացատրել որոշ խնդիրներ, թերեւս ակնկալելով, որ երբ բացատրի, ապա կարող են որոշ ընկալումներ փոխվել, եւ կարող է փոխվել նաեւ վարկանիշը: Թե ի վերջո ինչպես կամ ինչով կավարտվի Օբամայի եւ ամերիկացի ընտրողի այդ սպավելիք երկխոսությունը, դա գուցե առավելապես ամերիկյան հասարակության եւ վերնախավի խնդիրն է: Պարզապես այդ ֆոնին հետաքրքրական է համեմատությունը Հայաստանի “վերնախավի” պահվածքի հետ:
Հայաստանում եւ նրա շուրջ վերջին շրջանում տեղի են ունենում լուրջ իրադարձություններ: Երկրի ներսում սրընթաց կերպով աճում են գները, օրենքի եւ իրավունքի հետ կապված լուրջ հարցեր մնում են չլուծված, բանակում տեղի են ունենում հաջորդական սպանություններ եւ ինքնասպանություններ, քրեական տարրերը կրկին սկսում են կրակել Երեանում եւ մարզերում, հայ-թուրքական գործընթացն է կանգ առնում, Ղարաբաղի հարցն է վերուվար անում, Ռուսաստանն է ոտքի տեղը լայնացնում Հայաստանում եւ ստանձնում անվտանգության երաշխավորի դերը, ինչը բուռն քննարկում է առաջացնում հանրության շրջանում, թեկուզ քիչ, բայց այդուհանդերձ հստակ մտահոգություններ արտահայտող հանրույթի ակտիվությամբ: Եվ այդ ամենով հանդերձ, նախագահի ոչ մի վարկանիշային հարցում, ոչ մի ուղերձ-բացատրություն հասարակությանը: Նույնիսկ երբ հայտարարում էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին, Սերժ Սարգսյանը հասարակությանը այդ մասին ընդամենը տեղյակ պահեց, բայց ոչինչ չբացատրեց: Ընդամենը տեղյակ պահեց, որ այդ որոշումը ունի միջազգային հանրության հավանությունը: Այսինքն, դե դրսում որ հավանություն են տվել, ձեզ ոչ մի բան չի մնում, քան ընդունել եւ համակերպվել:
Նույն կերպ եւ բոլոր հարցերում: Եթե դրսում գներն աճել են, ձեզ ոչ մի բան չի մնում, քան ընդունել ու համակերպվել ներսի աճերին, այլ ոչ թե բացատրություններ սպասել, եթե Ռուսաստանը որոշել է` ձեզ ոչ մի բան չի մնում, քան ընդունել ու համակերպվել այդ որոշմանը: Հասարակությանը որեւէ հարցի հետ կապված հիմնավոր բացատրություն տալն իշխանության համար ավելորդ ժամանակի վատնում է: Միգուցե, ասենք ամերիկյան իշխանությունն էլ չի վառվում բացատրություններ տալու ցանկությամբ, բայց քանի որ այնտեղ հասարակությունն է որոշելու այդ իշխանության ներկայացուցիչների հետագա ճակատագիրը իշխանական պաշտոններում, համենայն դեպս գոնե ըստ մշակված եւ իրագործվող մեխազիզմի արտաքին դրսեւորման դա այդպես է, այնտեղ նախագահը շահագրգռված է, որ հասարակությունը փոխի իր մասին կարծիքը, սկսի հասկանալ, հավատալ, վստահել:
Իսկ Հայաստանի նախագահին դա պետք չէ` “հավատում եք` հավատացեք, չեք հավատում, ձեր խնդիրն է”, քանի որ նախագահի խնդիրները լուծում է ոչ թե հասարակությունը, այլ իշխանական համակարգից օգտվողների հանրույթը: Եվ նախագահը շահագրգռված է, որ այդ հանրույթը հավատա իրեն, վստահի: Հայաստանի նախագահն այդ հանրույթին է բացատրություններ տալիս, ոչ թե հասարակությանը, քանի որ իշխանության ճակատագիրը կանխորոշում է այդ հանրույթի հավատը եւ նվիրվածությունը:
Թերեւս այդ պատճառով էլ Հայաստանում նախագահի իրական վարկանիշի մասին որեւէ հրապարակում չկա: Ժամանակ առ ժամանակ կարող են ներքին վարկանիշագետներին կամ արտասահմանցի որեւէ վարկանիշագետի հրավիրել, հասարակությանը ներկայացնելով, թե տեսեք ոնց եք հավատում եւ վստահում Սերժ Սարգսյանին: Եվ էլի չկա բացատրություն, թե ոնց: Միգուցե նաեւ այն պատճառով, որ Հայաստանի հասարակության համար այլեւս որեւէ գաղտնիք չկա, թե ինչը ոնց է լինում այս երկրում: Չկա գաղտնիք ու չկա կասկած, ամեն ինչ պարզ է ու ակնհայտ: Ավելորդ ձեւականություններ պետք չեն, ինչ վարկանիշ եւ էլ ինչ բացատրություն: Պարզելու հարց Հայաստանում այլեւս չկա, կան ընդամենը լուծելու հարցեր:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆSunday, August 29, 2010
“ԸՆԴՈՒՆԵՔ ՈՒ ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ”

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment