Sunday, August 29, 2010

«Արարատի նվաճումը ոչ մի կապ չուներ կուսակցության», ««Ալիք»-ում տառասխալ է եղել»

Էդիկ Անդրեասյան. «Արարատի նվաճումը ոչ մի կապ չուներ կուսակցության»

Արա Ոսկանյան. ««Ալիք»-ում տառասխալ է եղել, ես այնտեղ էլ ասացի, որ բոլոր գործերը Էդիկն է դասավորել»


2010թ. հուլիսի 17-ին Թեհրանից 14 հոգանոց լեռնագնացների մի խումբ` 7-ը հայ, 7-ը պարսիկ, «Սիմորղ փարս քուհ» արտերկրում լեռնագնացության և դահուկավազքի ծրագրեր իրականցնող ընկերության միջոցով ճանապարհվեց դեպի հայոց սրբազան լեռը՝ Արարատ: Մեր տղաները Էդիկ Անդրեասյանի պատասխանատվությամբ և Արա Ոսկանյանի գլխավորությամբ էին դասավորել իրենց գործերը: Այդ մասին մեզ հետ ասուլիսի ընթացքում, մանրամասնորեն բացատրեցին Է. Անդրեասյանն ու Ա. Ոսկանյանը: «Խմբի ընդհանուր գործերի դասավորողը, համադրողը, պայմանագիր կնքողն ու նաև կապը տուրիստական ընկերության հետ Էդիկ Անդրիասյանն էր», ասաց Արա Ոսկանյանը և Էդիկից խնդրեց ինքն ավելի մանրամասն բացատրի ծրագրի նախաքայլերի մասին: Է. Անդրիասյանն ասաց. «Մայիսի երկրորդ կեսին ես որոշեցի իմ երազներից մեկը, այսինքն Արարատ լեռան գագաթի նվաճումն իրականացնել: Այդ կապակցությամբ խոսեցի «Սիմորղ փարս քուհ» ընկերության պատասխանատու պրն. Մոհառռամ Մահմուդիի հետ և նա հավանություն տվեց իմ դիմումին: Այնուհետ այդ մասին ես խոսեցի պրն. Արայի հետ, որն և սիրով ցանկացավ միանալ ինձ: Դրանից հետո, գործերը շարունակեցինք միասին: 25 օր անց Արան ինձ ասաց, որ «երկու հոգի՝ (Սարհադն ու Հարմիկն), էլ ուզում են մեզ հետ գալ, արդյո՞ք կարող ենք իրենց էլ տանել»: Ես համաձայնեցի և համապատասխան քայլերն առա ու նրանց թղթերն էլ հանձնեցի Մահմուդիին: Դրանից երկու շաբաթ հետո ևս երկու հոգի՝ Նժդեհն ու Վանիկը ավելացան, իսկ ընդամենը հինգ օր ճանապարհվելուց առաջ խմբին ավելացավ նաև սիրելի Նարբեն, որի անունը ցանկում ավելացնելու համար բավական դժվարություն ունեցա: Ավելացնեմ նաև Էս տղաներից ոչ մեկը լեռնագնաց չէր բացի Հարմիկը, և եթե չլիներ պրն. Արայի տարած հսկա աշխատանքը երևի բավականին դժվարություն կունենայինք: Իսկ Նարբեն, ընդհանրապես, կապ չուներ լեռնագնացության հետ, նա բռնցքամարտիկ էր և որևէ փորձի էլ չէր մասնակցել»: Անդրեասյանն հավելեց. «Ինչպես ասացի՝ ես գործերն սկսել եմ երկու ամիս ճանապարհվելուց առաջ: Արձանագրել եմ տղաներին, համադրել բոլոր գործերը: Նույնիսկ բոլորի հրամանագրերն հղվել են իմ տան հասցեի վրա»: Իսկ մեր այն հարցին թե արդյո՞ք Ձեր գործը որևէ կառույցի հետ առնչություն չի ունեցել, ինչպես պնդում են որոշները, Է. Անդրեասյանն ասաց. «Ո՛չ: Որևէ միության, խմբակցության, կուսակցության և կառույցի հետ կապ չի ունեցել: Մեր գործը հիմքից եղել է անհատական: Այդ մասին կարող է վկայել նաև պրն. Արան»: Ա Ոսկանեանը նաև հաստատելով Է. Անդրեասյանի խոսքերը նշեց, որ ես «Ալիք»-ում էլ ասել եմ, որ նախաձեռնությունը կրում էր անհատական բնույթ, սկզբում որոշել էինք ես ու Էդիկ Անդրեասյանը լեռը բարձրանալ, բայց հետո հարմար նկատեցինք մյուս ընկերներին էլ ընդունել և միասնական աշխատանք ծավալել»: Ա. Ոսկանեանը ավելացրեց, որ «Ինձ թվում է, որ «Ալիք»-ում տառասխալ է եղել, որովհետև ես այնտեղ էլ ասացի, որ բոլոր գործերը Էդիկն է դասավորել»: Արաքս. Ապա՞ ՀՅԴ 120-ամյակն ու այլ պատմությունները... Է. Անդրեասյան. Սա այն խնդիրն է, որի համար ես նեղացած եմ տղաներից: Իրենք եթե ցանկանում էին նման քայլ առնել կուսակցության կողմից, թող անեին, ո՞վ էր խանգարում: Բայց իրականությունն այն է, որ մեր աշխատանքը ոչ մի կերպ կապ չուներ կուսակցության հետ: Նաև ասեմ, որ, չորեքշաբթի հուլիսի 14-ին, մի հանդիպում կազմակերպեցինք «Արարատ» մարզավանի ընթրիքի դաշտում, ուզում եմ շեշտել ընթրիքի դաշտի վրա, այն նպատակով, որ մեր հանդիպումը ոչ մի ձևով կապ չուներ «Արարատ» կամ որևէ այլ միության ու կառույցի հետ: Համենայնդեպս, այդ հանդիպման ընթացքում խոսեցինք վերջնական անելիքների և որոշումների մասին: Այնտեղ հարց բարձրացավ թե ինչ դրոշ պիտի ծածանվի Արարատի գագաթի վրա: Հարմիկն ասաց, որ «Մենք ուզում ենք այնտեղ բարձրացնել «Ալիք»-ի և ՀՅԴ-ի դրոշները»: Ես խիստ հակառակեցի, ասելով որ ես էլ ունեմ իմ դրոշը, կա նաև Հայ լեռնագնացների միության դրոշը և այլն, այնպես որ ճիշտ չի լինի տարբեր դրոշներով հանդես գանք, այլ պիտի միայն մեկ դրոշի մասին մտածենք և դա մեր եռագույնն է: Բոլորը համոզվեցին: Ձեռք-ձեռքի տվինք և որոշեցինք, որ էդպես ենք անելու: Բայց դժբախտաբար հետո, իմ աչքից թաքուն տղաները խախտել են մեր պայմանավորվածությունը: Մանրամասը շուտով

No comments: