Tuesday, August 31, 2010

Մահացել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության եզրափակիչ դուրս եկած մասնակիցներից վերջինը

«7or.am», 31.08.10թ: Օգոստոսի 30-ին 100 տարեկանում մահացել է ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին եզրափակչին մասնակցած վերջին ֆուտբոլիստը՝ արգենտինացի Ֆրանսիսկո Վարալյոն։ Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Վարալյոն միակ կենդանի մնացած ֆուտբոլիստն էր, որ մասնակցել է 1930թ. մոլորակի առաջնության հաղթողին որոշող Արգենտինա -Ուրուգվայ խաղին։
1930թ. աշխարհի առաջնության եզրափակչին Ուրուգվայի հետ խաղի ժամանակ Վարալյոն խաղացել էր ծնկի վնասվածքով, արգենտինացիներն էլ տանուլ են տվել 2։4 հաշվով։ Վարալյոն ազգային հավաքականի կազմում ընդամենը 16 խաղ է անցկացրել և խփել յոթ գոլ։

No comments: