«Tert.am», 25.08.2010: պոնական Միսիմա քաղաքի բնակիչները վերջին երկու օրերին վախենում են փողոց դուրս գալ և կողպում են դռներն ու պատուհանները. քաղաքում չափազանց ագրեսիվ կապիկ է շրջում։
Ոստիկանության կարծիքով՝ խոսքը երկու կապիկի մասին է։ Միջադեպերից մեկի ժամանակ կենդանին չկողպված դռնով ներխուժել է տուն՝ կծոտել է տանտիրոջը։ Գրանցվել են նաև երեխաների վրա հարձակումների դեպքեր։
ИТАР-ТАСС–ը հաղորդում է, որ քաղաքի բոլոր բնակիչներն այժմ ստիպված են պատվաստվել կատաղության դեմ։
Նշենք, որ ճապոնական կամ այսպես կոչված «ձնե» մակակաները մեծ վնաս են հասցնում դաշտերին և այգիներին՝ ուտելիք գտնելու համար հաճախ սողոսկելով բնակելի տարածքներ։
Thursday, August 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment