«Ժամանակ» թերթը ներկայացրել է հարցազրույց Աժ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի հետ: Հ. Կարապետյանը մեկնաբանել է հայ ռուսական պայմանագրի ժամկետների վերանայումը և ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման երկարաձգումը. «Հայաստանի համար դեռևս արտաքին վտանգի առումով անվտանգության բազմաթիվ սպառնալիքներ կան, դա նաև ամրագրված է մեր հանրապետության անվտանգության ռազմավարության մեջ, և այդ վտանգները չեզոքացնելու համար հարկավոր է, որ Հայաստանը մասնակցի այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքին: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և նրա ամենասերտ դաշնակիցն այսօր այդ ուղղությամբ ՌԴ-ն է և կարծիք է հայտնել, որ այդ պայմանագիրը ելնում է այսօրվա պետական, քաղաքական և ռազմական շահերից: Պատասխանելով ռազմաբազաների ժամկետի երկարաձգման և ԼՂ խնդրի միջև եղած կապի հարցին` Կարապետյանը նշել է, որ Հայաստանը երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, և բնականաբար, դա առնչվում է նաև Ղարաբաղին: Ես կարծում եմ` այդ պայմանագիրը թելադրված է Հայաստանի այսօրվա պետական, քաղաքական և ռազմական շահերից»:Friday, August 6, 2010
Հ. Կարապետյան. «Հայ-ռուսական պայմանագրի երկարաձգումը պայմանավորված է ՀՀ շահերով»
«Ժամանակ» թերթը ներկայացրել է հարցազրույց Աժ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի հետ: Հ. Կարապետյանը մեկնաբանել է հայ ռուսական պայմանագրի ժամկետների վերանայումը և ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման երկարաձգումը. «Հայաստանի համար դեռևս արտաքին վտանգի առումով անվտանգության բազմաթիվ սպառնալիքներ կան, դա նաև ամրագրված է մեր հանրապետության անվտանգության ռազմավարության մեջ, և այդ վտանգները չեզոքացնելու համար հարկավոր է, որ Հայաստանը մասնակցի այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքին: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և նրա ամենասերտ դաշնակիցն այսօր այդ ուղղությամբ ՌԴ-ն է և կարծիք է հայտնել, որ այդ պայմանագիրը ելնում է այսօրվա պետական, քաղաքական և ռազմական շահերից: Պատասխանելով ռազմաբազաների ժամկետի երկարաձգման և ԼՂ խնդրի միջև եղած կապի հարցին` Կարապետյանը նշել է, որ Հայաստանը երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, և բնականաբար, դա առնչվում է նաև Ղարաբաղին: Ես կարծում եմ` այդ պայմանագիրը թելադրված է Հայաստանի այսօրվա պետական, քաղաքական և ռազմական շահերից»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment