Tuesday, August 31, 2010

Սառնարանում հայտնաբերվել են չորս եղբայրների մարմինները

«Tert.am», 31.08.10թ: Թուրքիայի Քոնյա նահանգի Քուլու շրջանի լքված շինություններից մեկում գտնվող սառնարանում հայտնաբերվել են Ուչեր ընտանիքի չորս արու զավակների մարմինները:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Քուլու շրջանի Թավշանչալը ավանում: Որոշ ժամանակ առաջ 4-ամյա Սաիմեն, 7-ամյա Այնուրը, 10-ամյա Օզանն ու 11-ամյա Էբրուն անհետացել էին ծնողների տեսադաշտից։
Ծնողների և նրանց մերձավորների կողմից իրականացված որոնումների արդյունքում 4 երեխաները մեռած են հայտնաբերվել իրենց տնից 300մ հեռավորությամբ գտնվող լքված մի շինության սառնարանում:
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: Ոստիկանների կողմից շրջանառվում է այն վարկածը, ըստ որի` երեխաները խաղալիս մտել են սառնարանը, չեն կարողացել այնտեղից դուրս գալ և խեղդվել են օդի պակասի հետևանքով:

No comments: