10-րդ դարի հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցում մեկդարյա դադարից հետ մեկնարկել է պատարագի մատուցումը` Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ձեռամբ: Երևանի ժամանակով 13:00-ին սկսված պատարագը տևելու է շուջ 3 ժամ: Եկեղեցու գավթում խմբվածների հոծ բազմությունը հնարավորություն չունի հետևել պատարագին եկեղեցու ներսում, քանի որ առավելագույնը 55 մարդ կարող է տեղավորվել եկեղեցում: Այդ պատճառով հարակից տարածքում տեղադրվել են երկու հսկայական էկրաններ, որոնք հնարավորություն կտան դիտել պատարագը: Նշվում է, որ կրոնական այդ արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է միայն թուրքական TRT հեռուստաալիքով:
Ուշագրավ է այն, որ Վանի վաճառակետերում հյուրընկալվող հայերի համար գնապիտակներն ու գնանմուշները հայերեն են գրված:
Ուշագրավ է այն, որ Վանի վաճառակետերում հյուրընկալվող հայերի համար գնապիտակներն ու գնանմուշները հայերեն են գրված:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment