Wednesday, September 15, 2010

ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽ ԷՐ ՄԻՆՉԵՎ 98 Թ.

«Լրագիր» 15-9-2010- Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը սեպտեմբերի 15-ին անդրադառնալով Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին Ժառանգություն կուսակցության նախաձեռնությանը, ասել է, որ դա իր հնարավորություններով բավական սահմանափակ քայլ է այսօր եւ դրա ազդեցության ոլորտը կլինի շատ փոքր:
“Նա պետք է ազդի մեր առեւտրական քաղաքական համակարգի վրա, սահմանափակելով նրա առեւտրի ունակությունները եւս մեկ քայլով: Այսինքն, որ ասեմ դա ինչ որ մեծ ազդեցություն է թողնելու քաղաքականության վրա Ղարաբաղի շուրջ, միջազգային, մեր դիրքերը էապես ուժեղացվելու են, եւ այլն, այդպիսի բան չկա: Էստեղ գործոնները ուրիշ են: Իրական անկախության գործոններն են կարեւոր: Այսինքն, Ղարաբաղն իրական անկախ էր երկար տարիներ, այսինքն կարող եմ ասել այսպես 88 թվականից սկսվել է այդ գործընթացը, եւ Ղարաբաղն անկախ էր մինչեւ երեւի 98 թվականը: 98-ից սկսվեց Ղարաբաղի անկախության լրիվ կորուստը, շատ սրընթաց կորուստը, երբ որ Ղարաբաղն արդեն որեւէ դրսեւորում սեփական չուներ: Եվ այս տեսակետից շատ մեծ դեր խաղաց Հայաստանի քաղաքական էլիտան, որը հարստացվեց նաեւ Ղարաբաղից ներմուծումներով: Համատեղ ուժերով ոչնչացվեց Ղարաբաղի անկախությունը: Որովհետեւ անկախությունը դա կյանք է: Դա ինչ որ ակտ չէ, կամ պիտակ չէ, որը կպցնում են եւ ասում, որ անկախ է: Կամ նա անկախ է, կամ անկախ չէ: Երբ որ անկախ էր, այդ Ղարաբաղի հետ բոլորը հաշվի էին նստում: 98 թվականին, ես վերադառնում էի Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Հյուսիսային Կովկասից կատարած բազմաթիվ ճանապարհորդություններով, հանդիպումներով եւ այլն, եւ մեծ մի փաթեթ էի բերում Ղարաբաղի ղեկավարությանը, նրան առաջարկներով` տարբեր կողմերից, որովհետեւ բոլորը այդ Ղարաբաղի հետ ուզում էին գործ ունենալ: Բայց երբ որ ես վերադարձա Հայաստան, պարզեցի որ այն Ղարաբաղը, որին դա հասցեագրված է, այլեւս չկա”, ասում է Աշոտ Մանուչարյանը:

Հարցին, թե ինչ էր պատահել այդ Ղարաբաղին, նա պատասխանել է. “Ղարաբաղի նախագահը դարձել էր մի այլ երկրի վարչապետ”:

No comments: