Wednesday, September 22, 2010

Սպանությունների թվով Ռուսաստանը Եվրոպայում առաջին տեղում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները հայտարարել են, որ սպանությունների թվով Ռուսաստանը Եվրոպայում առաջին տեղում է։ Նրանք նշել են, որ ամեն օր Եվրոպայում բռնության հետևանքով 10-29 տարեկան մոտ 40 մարդ է զոհվում, և ավելի քան 15 հազարը՝ տարվա ընթացքում։ Կազմակերպության տվյալներով՝ մահացությունների այդ տարիքային խմբում բռնությունը երրորդ տեղում է։ Բացի դրանից, ինչպես պարզվել է, մահերի շուրջ 40%-ի պատճառը դանակահարություններն են։ Փորձագետները եզրակացրել են, որ եվրոպացի երիտասարդների մոտ 12%-ը սառը զենք է կրում, իսկ բոլոր զոհերի 80%-ը տղամարդիկ են։

No comments: