Monday, September 20, 2010

Ապագան Իրանինն է. Մահմուդ Ահմադինեժադ

Ապագան Իրանինն է։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում, ուր ժամանել էր ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 65–րդ նստաշրջանին մանսակցելու նպատակով։ Իրանի նախագահն ԱՄՆ–ին առաջարկել է համակերպվել այն փաստի հետ, որ Իրանը կարևոր դեր է խաղում աշխարհում։ Այնուամենայնիվ, ի տարբերություն ԱՄՆ–ի, Իրանը «երբեք չի փորձել գերիշխող դառնալ մյուս երկրների նկատմամբ»։
Associated Press–ին տված հարցազրույցում Ահմադինեժադն ասել է, որ իր երկրի իշխանությւոնները չեն փորձում միջուկային զենք ստեղծել։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ որևէ պատժամիջոց չի կարող ստիպել իր երկրի կառավարությանը փոխել իր քաղաքականությանը։

No comments: