Thursday, September 30, 2010

«Սարդարապատ». Պետք է լինի ոչ թե սփյուռքի նախարարություն, այլ ստեղծվի ներգաղթի եւ կլանման պետական կառույց

News.am. 30-9-2010- Սփյուռքի նախարարության էթիվ մեկ խնդիրը պետք է լինի ներգաղթի ապահովումը։ Սեպտեմբեր 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, որ Սփյուռքի նախարարությունում աշխատում են հայանպաստ մտածելակերպ չունեցող մարդիկ եւ ամենեւին պարզ չէ, «թե ինչո՞վ են նրանք զբաղված»։
«Պետք է լինի ոչ թե սփյուռքի նախարարություն, այլ ստեղծվի ներգաղթի եւ կլանման պետական կառույց, որպեսզի ներգաղթյալներին ընդունեն, ուղղորդեն ու ընտելացնեն»,-նշեց փորձագետը:
Մեսրոբյանի խոսքով, արտագաղթը կանխելու համար պետք է չեզոքացնել նաեւ անարդարության մթնոլորտը, օլիգարխիկ համակարգը։
Արտոնություններ ստեղծվեն բազմազավակ ընտանիքների համար եւ գոտիավորվեն ազատագրված տարածքները, Արցախի եւ Հայաստանի ամբողջ տարածքը։

No comments: