Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Հայրապետական ուղերձում ասվում է.
ՙՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:
Պարծանքով ու փառքով լեցուն ազգային մեր տոնի խորհրդով ուրախ են այսօր մեր հոգիները: 19 տարի առաջ նվիրական այս օրն էր, որ իրագործվեց ազատ և անկախ պետականություն ունենալու դարավոր մեր տեսիլքը: Տոնական խնդության հետ հույսերով ենք լեցուն, որ ազատ ու ինքնիշխան մեր երկիրը ազգիս միասնական ջանքերով պիտի զորանա ու բարգավաճի և համախմբած ի սփյուռս աշխարհի իր զավակներին, դառնա հայ կյանքի պատվարն ու հենարանը:
Գոհություն բարձրացնենք առ Աստված և բազմապատկենք մեր նվիրումն ու ջանքերը` շարունակելով աննվազ նախանձախնդրությամբ խնամք ու հոգածություն բերել` ի սեր հայրենի երկրի, հոգևոր և ազգային մեր կյանքի առաջընթացի:
Միածնաէջ Սրբություն Սրբոց Մայր Տաճարից աղոթք բարձրացնելով առ Բարձրյալն Աստված` հայցում ենք, որ երկնային շնորհների ու օրհնության ներքո խաղաղ ու բարօր ապրի համայն մեր ժողովուրդը` միշտ ուրախ ու հոգենորոգ իր ազատ կյանքի նոր հաղթանակների ու ձեռքբերումների պարծանքով՚:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment