Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը։ «Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի օգտագործման մասին հայտարարությունը նախատեսված է հայկական լսարանի համար»։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է ադրբեջանական ATV հեռուստաալիքին։ «Գյումրիում ռազմական բազայի մասին արձանագրությունը նպատակ է հետապնդում՝ ընդամենը ևս 25 տարով երկարաձգել այդ ռազմակայանի Հայաստանում գտնվելու ժամկետը»,-ընդգծել է Վ. Դորոխինը։ «Այդ պայմանագիրը չի նախատեսում տվյալ ռազմակայանում սպառազինության ավելացումը կամ դրանից օգտվելու իրավունքի փոփոխությունը»,-նշել է դեսպանը, հավելելով, թե «Ադրբեջանն ունի իր դիրքորոշումը, Հայաստանը՝ իր, իսկ Ռուսաստանը պետք է ձգտի չեզոք դիրքորոշում բռնել»։
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment