Tert.am. 16-9-2010- Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագից հետո հայերը և թուրքերը Վանում համատեղ բիզնես ծրագրեր են կյանքի կոչելու: Այս մասին, թուրքական Dunya («Դունյա») պարբերականին տված հարցազրույցում ասել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն:
Քանդաշօղլուի խոսքով` հայերը և թուրքերը համատեղ կյանքի կկոչեն երեքը խոշոր ծրագրեր, որոնցից երկուսը կապված են զբոսաշրջության, իսկ մեկը` արդյունաբերության ոլորտի հետ:
Քանդաշօղլուի բնորոշմամբ, այդ նախագծերի շնորհիվ 100 միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվելու Վանում:
Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը նշել է, որ մոտ ապագայում ստեղծվելու է հայ-թուրքական ավիափոխադրող ընկերություն, որն ունենալու է չորս սեփականատեր: Ամերիկյան ֆինանսական ընկերության աջակցությամբ առաջին փուլում ձեռք է բերվելու երկու ինքնաթիռ և իրականացվելու են Երևան-Վան չարտերային չվերթներ:
Բացի այդ, ըստ Քանդաշօղլուի, հայկական խոշորագույն տուրօպերատորներից մեկը, որի անունը չի նշվում, իրենց դիմել է հողատարածքի հարցով, որի վրա ցանկանում է կառուցել 5–աստղանի հյուրանոց։ Քանդաշօղլուի խոսքով` դա Վանին կբերի 50 միլոն դոլարի ներդրում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment