HayNews.am. 21-9-2010- «Ազգայնական շարժում» կուսակցության Բունյան շրջանի մասնաճյուղի նախագահ Մեհմեթ Օզմենը և նրա հետ ևս 14 մարդ ձերբակալվել են մաքսանենգության կասկածանքով: Dogan գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ազգայնական քաղաքական գործչի նկատմամբ սկսել է հսկողություն իրականացրել մոտ մեկ ամիս առաջ, սակայն վերջինիս ձերբակալությունն իրականացվել է միայն այսօր:
«Ազգայնական շարժում» կուսակցությունում նշում են, որ ձերբակալությունը միայն քաղաքական ենթատեքստ ունի:
Հիշեցնենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi կամ MHP) ազգայնական հայացքներով աջաթևյան կուսակցություն է: Հանդիսանում է Թուրքիայի երեք խոշորագույն կուսակցություններից մեկը: Հիմնադրվել է 1969 թվականին Արփարսլան Թյուրքեշի կողմից: 1997 թվականից կուսակցության նախագահն է Դևլեթ Բահչելին: Թուրքիայի խորհրդարանում ունի 71 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից հետո ընդդիմադիր երկրորդ ուժն է: Այս կուսակցությունը հայտնի է իր հայատյացությամբ, իսկ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունն ուղիղ կապ ունի կուսակցության հետ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment