Thursday, September 23, 2010

Ինչպիսի՞ ատրճանակ են սիրում կրել հայ կանայք

Tert.am. 23-9-2010- Հայաստանում տարեցտարի պակասում է այն մարդկանց թիվը, որոնք ցանկություն են հայտնում զենք ունենալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը։ «Պատկերացրեք, նրանց թիվը գնալով նվազում է»,– ասաց նա։
Ոստիկանության գնդապետին անակնկալի բերեց այն հարցը, թե ինչպիսի զենքեր են սիրում կրել հայ կանայք։ Նա նշեց, որ իրենց մտքով չի անցել նման հաշվարկ կատարել։
Միևնույն ժամանակ, վարչության պետի տեղակալը փաստեց, որ զենք կրելու ցանկություն ունեցող կանայք կան։ «Զենք կրելու ցանկություն ունեցող կանայք էլ կան, որսորդ կանայք էլ կան, բայց թիվը չեմ կարող ասել»,– նշեց Մեհրաբյանը՝ բացահայտելով, որ հայ կանայք հիմնականում գազային ատրճանակ կրելու ցանկություն են ունենում, այն էլ՝ ինքնապաշտպանական նպատակով։

No comments: