«Ազատություն» 22-6-2010- Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Մեթյու Բրայզայի նշանակմանը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Երեքշաբթի տեղի ունեցած քվեարկության ժամանակ, Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հաղորդմամբ, Բրայզայի թեկնածությանը դեմ են արտահայտվել միայն հայամետ երկու սենատորներ՝ Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը։
Վերջինս նշել է, որ գնահատում է Բրայզայի երկարատեւ դիվանագիտական գործունեությունը, այդուամենայնիվ, դեմ է արտահայտվում նրա թեկնածությանը, քանի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը «ցույց չի տվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիային դիմակայելու կարողություն կամ ցանկություն»։
Դիվանագետի թեկնածությանը դեմ արտահայտված երկրորդ սենատորը՝ Ռոբերտ Մենենդեսը, քննադատել է Բրայզային՝ Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը անուշադրության մատնելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու համար։ «Բրայզան շատ սերտ կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ ես լուրջ վերապահումներ ունեմ՝ արդյոք նա կարող է լինել Միացյալ Նահանգների անաչառ ներկայացուցիչը Ադրբեջանում»,–հայտարարել է հայամետ սենատորը։
Չնայած հայամետ սենատորների բարձրաձայնած մտահոգություններին՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մյուս 17 անդամները կողմ են քվեարկել Բրայզայի թեկնածությանը, ինչը նշանակում է, որ այժմ հարցը պետք է քննարկման դրվի Սենատի լիագումար նիստում։ Հիասթափություն հայտնելով քվեարկության արդյունքներից՝ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը հայտարարել է, թե չի դադարեցնելու պայքարը. ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունը այժմ էլ կոչ է անում օրենսդիրներին կասեցնել դիվանագետի նշանակումը Սենատի լիագումար նիստում։
«Օգոստոսին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո, սենատոր Բարբարա Բոքսերը առկախեց Բրայզայի թեկնածության շուրջ քվեարկությունը հանձնաժողովում։ Այժմ այդ քայլին կարող է դիմել Սենատի յուրաքանչյուր անդամ »,–Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
Հիշեցնենք՝ 2006 թվականին սենատոր Ռոբերտ Մենենդեսը հենց այդ սցենարով երկու անգամ առկախեց Ռիչարդ Հոգլանդի նշանակումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչից հետո Սպիտակ տունը ստիպված եղավ նոր թեկնածու ներկայացնել։
«Միացյալ Նահանգների կարեւոր դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանում լավագույնս իրականացնելու համար անհրաժեշտ է նոր սկիզբ, նոր թեկնածու, –հայտարարում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը եւ պնդում, թե Մեթյու Բրայզային Բաքու գործուղելու որոշումը «կհարվածի Միացյալ Նահանգների շահերին, կխոչընդոտի ժողովրդավարության զարգացմանը եւ Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատելու ջանքերին»։
Քվեարկությանը անդրադարձել է նաեւ ամերիկյան հայտնի POLITICO բլոգը՝ փաստելով, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բրայզայի թեկնածությանը հավանություն տվեց Նյու Յորքում առաջիկա ուրբաթ օրը նախատեսված Բարաք Օբամա–Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ։
Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը թափուր է մնում արդեն ավելի քան 1 տարի։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment