News.am. 21-9-2010- Թուրքիան չի պատրաստվում Մերձավոր Արեւելքում Ադրբեջանի եւ Իրանի կամ այլ երկրի հետ դաշինք կազմել, քանի որ դա ողջամիտ չէ եւ երկարաժամկետ լինել չի կարող: Այս մասին ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Մալտէպէի համալսարանի «Աթաթուրքի օրենքների ու Հեղափոխության պատմության» բաժնի ղեկավար, Ռազմական ակադեմիաների ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Օրհան Չերկիջը: Նրա խոսքով՝հայերը 2004 թվականին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանություն իրականացնելու համար փոխհատուցում ստանալու համար, սակայն մերժվել են:
«Եթե Թուրքիան իրականում մեղավոր լիներ, ամբողջ աշխարհը մեր վիզը կոլորեր: Իսկ տարբեր երկրների խորհրդարանների կողմից «հայոց ցեղասպանության» մասին բանաձեւերի ընդունումը ոչ մի իրավական ուժ չունի, դա ընդամենը շոու է»,-հայտարարել է Չեկիջը: Նա ընդգծել է, որ Թուրքիան ռազմական համագործակցություն ունի Իսրայելի հետ, սակայն դա չի խանգարում, որ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները բարձրաձայնեն Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացվող դաժան վերաբերմունքի մասին: Նրա խոսքով, Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, սակայն չպետք է խառնվի Մերձավոր Արեւելքում ի հայտ եկող ամեն մի խնդրի: «ԱՄՆ-ը չի կարող Մերձավոր Արեւելքում միայն Իսրայելի վրա հենվել: Բացի Թուրքիայից, տարածաշրջանի ոչ մի այլ երկրում գոյություն չունի իրական դեմոկրատիա»,-նշել է թուրք փորձագետը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment